«ԱՅԱՍ» Տիեզերագիտական ընկերության «Գիտություն դպրոցում» փորձնական ծրագրին մասնակցելու հայտադիմում
Advertisement 1000 x 90

«ԱՅԱՍ» Տիեզերագիտական ընկերության «Գիտություն դպրոցում» փորձնական ծրագրին մասնակցելու հայտադիմում

Ծրագրի նպատակն է Հայաստանի բնագիտական կրթությանը ավելացնել գիտակրթական բաղադրիչ՝ ներգրավելով աշա­կեր­­տու­թյանը գիտակրթական հետազոտական աշխա­տանք­ներում (յուրաքան­չյուրին՝ իր մակարդակին համապատասխան չափով), սովորեցնե­լով ինք­նու­րույն դնել և լուծել գիտահետազոտական բնույթի խնդիրներ (երևույթների ուսում­նասի­րություն, խնդրի ձևակերպում, տեսություն, պատճառ-հետևանքային կապերի առաջա­դրում, գիտափորձ, չափումներ, արդյունքների ներ­կայացում), դրանով իսկ նպաստել գի­տության և տեխնոլոգիական ոլորտների կադ­րա­յին հենքի ամրապնդմանը և համա­պատասխան հիմնարկներում մասնագետների շա­րունակական սերնդափոխությանը:
Վերը նշված ծրագրին հաջող մեկնարկ տալու համար առաջարկվում է իրականացնել նախնական փորձնական ծրագիր, որին կներգրավվեն Երևանի «Քվանտ» վարժարանի և Աշտարակի դպրոցների աշակերտները։
Ամբողջական ծրագիրը՝
https://drive.google.com/open?id=1VJRZa8SxjDXclqncclrNqKn_ogDdjD5_
Առաջիկայում թեմաների ղեկավարների կողմից առաջարկվող հետազոտական թեմաների ցանկը կազմելուց հետո կավելացվի նաև հղում այդ ցանկին, որպեսզի աշակերտները կարողանան ընտրել իրենց ուզած թեման։
Մենթորների համար դիմելու վերջնաժամկետը՝ հունվարի 31։
Աշակերտների համար դիմելու վերջնաժամկետը՝ փետրվարի 7։