
Ձեր էջում տեղադրված «Գործ N մարտի 1» ֆիլմում առանց ստեղծագործական խմբի գիտության եւ թույլտվության օգտագործված են կադրեր «Վերսուս» ստուդիայի «Հայաստանի կորսված գարունը» հետաքննական ֆիլմից, որն արտադրվել է 2011թվականին։
Առաջարկում ենք արագ եւ անաղմուկ հեռացնել ֆիլմը 5-րդ ալիքի FB էջից եւ Youtube-ի Ararat TV ալիքից։ Իսկ Ռոման Բաբայանի եւ ընկերների կողմից կատարված գողության փաստը կվիճարկենք դատարանում։ Մինչ այդ հեռացրեք եւ հրաժարվեք հանցակցությունից։
Տիգրան Պասկեւիչյան՝ հեղինակ,
Արա Շիրինյան՝ ռեժիսոր,
Սաթենիկ Ֆարամազյան՝ պրոդյուսեր