Նարեկ Սարգսյանի գրառումը. «Երկիրը աղբից մաքրելու մասին վարչապետի ասածի առթիվ ահա ևս մեկ վավերագիր (նորից նկարել եմ մոտ 1 ամիս առաջ)։ Կոտայքի մարզ, Կապտվանք – 13-րդ դարի երկհարկ հրաշագեղ տաճար, որից ընդամենը մի քանի մետր ներքև գյուղի մեջ – խայտառակ մի աղբավայր։
Երբ կապտավանքում էի, խոսքի բռնվեցի մի գերմանացու հետ, որը հիացած լուսանկարում էր վանքը։ Մտքումս անընդհատ այն միտքն էր, թե ինչ պիտի մտածի այս մարդը` տեսնելով այս ճարտարապետական ժառանգությունը և աղբը` կողք կողքի»։