Ոստիկանները բացահայտեցին նապաստակի ապօրինի որսի դեպքը
Advertisement 1000 x 90

Ոստիկանները բացահայտեցին նապաստակի ապօրինի որսի դեպքը

Հունվարի 18-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, ժամը 12.30-ի սահմաններում, «Գոգդաղ» սարամասում շրջայցի ընթացքում լսել են կրակոցի ձայներ:

Շարժվելով ձայների ուղղությամբ՝ նկատել են չորս հոգու, որոնցից մեկի ձեռքին որսած նապաստակ է եղել: Նրանցից երեքի մոտ հայտնաբերվել են որսորդական հրացաններ: Պատրաստված նյութերը, հրացանների և որսի հետ միասին, ուղարկվել են Նոյեմբերյանի քննչական բաժին:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն