Երևան քաղաքի ոստիկանները հայտնաբերել են «ՍԱՍ» սուպերմարկետում ավազակային հարձակում կատարած 20-ամյա կասկածյալին. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևան քաղաքի ոստիկանները հայտնաբերել են «ՍԱՍ» սուպերմարկետում ավազակային հարձակում կատարած 20-ամյա կասկածյալին. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ասյօր՝ հունվարի 20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, ոստիկանության Արաբկիրի բաժնի իրենց գործընկերների հետ՝ Արաբկիրի բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում Դավիթաշեն վարչական շրջանում հայտնաբերել են նույն վարչական շրջանի բնակիչ, 20-ամյա Աշոտ Մեջլումյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օրեր առաջ՝ հունվարի 17-ին, գիշերը ժամը 02:30-ի սահմաններում Արաբկիրի վարչական շրջանի Բաղրամյան պողոտայում գործող «ՍԱՍ» սուպերմարկետում ավազակային հարձակում կատարելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը ոստիկանությունից տեղափոխվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 17-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում անհայտ անձը սև գույնի գլխարկով և ակնոցներով մտել էր Բաղրամյան պողոտա 85 հասցեում գործող ՍԱՍ սուպերմարկետ և մոտեցել էր աշխատակցին, նրան փոխանցել գրություն և ատրճանակի նմանվող առարկան ուղղելով նրա կողմը՝ ասել է, որ իր կողմից նրան մեկնած թղթի վրայի գրությունը նա կարդա։ Թղթի վրա գրված էր եղել, որ ինքը պահանջում է գումար և սպառնացել էր, որ իր մոտ կա զենք և պայթուցիկ և եթե գումարը չվճարի, սուպերմարկետը պայթեցնելու է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աշխատակիցը, որը նշված սուպերմարկետի 25-ամյա մենեջերն է, մերժել էր նրան և երբ փորձել էր մոտենալ, «անկոչ հյուրը» դիմել է փախուստի։ Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խոմբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Հայկ Ռափյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ ավազակային հարձակման կասկածանքով բերման ենթարկված 20-ամյա Աշոտ Մեջլումյանն է

shamshyan.com