«3 ամիսը բավարա՞ր է պարգևատրվելու համար»
Advertisement 1000 x 90

«3 ամիսը բավարա՞ր է պարգևատրվելու համար»

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի կերպ կարելի է ասել, որ 8 ամիս ազգին ծառայելուց հետո, Կոտայքի, Սյունիքի ու Արարատի մարզպետները քցել-բռնել, ենթադրել են, որ իրենք ժողովրդի կամքով անմնացորդ, բարեխիղճ ու գերպրոֆեսիոնալ ծառայել են իրենց ղեկավարած մարզի բնակչությանը ու կարող են իրենք իրենց ամնորյա նվեր անել՝ լավ նվեր։

Բայց չեմ հասկանում, թե ընդամենը 3 ամիս մարզպետ աշխատած Արմավիրի ու Վայոց Ձորի մարզպետները ինչի՞ց են ենթադրել, կամ ժամանակը բավարար է եղե՞լ հետևություններ անելու, որ իրենք ահավոր նվիրված ու արդյունավետ ծառայել են ազգին ու դրա համար պետք է պարգևատրվեն։ Սկի 1 տարի մարզպետ աշխատած մարդուն մոտենաս հարցնես, թե ինչպե՞ս ես գնահատում քո աշխատանքը՝ կասի 1 տարին բավարար չէ շոշափելի արդյունքներից խոսելու։ 3 ամիսը բավարա՞ր է պարգևատրվելու համար»։

Մի կերպ կարելի է ասել, որ 8 ամիս ազգին ծառայելուց հետո, Կոտայքի, Սյունիքի ու Արարատի մարզպետները քցել-բռնել, ենթադրել…

Gepostet von Derenik Malkhasyan am Sonntag, 20. Januar 2019