Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էական չէ՝ ճի՞շտ են արել, բարոյական են վարվե՞լ, որ մարզպետներն իրենք իրենց պարգևատրել են, թե՞ ոչ: Էականն այն է, որ ինչ-որ պահից պետք է հասկանալ, որ պետական հատվածի աշխատավարձը պետք է մրցունակ լինի մասնավորի հետ: Եթե մրցունակ կադր ես ներգրավում պետական ապարատում, ապա աշխատաշուկայի գնագոյացման կանոնների համաձայն պետք է վճարես: Չի կարող նախարարը, այսինքն՝ ոլորտի թոփ-մենեջերը 5 անգամ ավելի քիչ աշխատավարձ ստանալ, քան մասնավոր ընկերության տնօրենը:
Չլուծվեց աշխատավարձի խնդիրը, չի լուծվելու ոչ կոռուպցիայի, ոչ էլ կադրային խնդիրը: Սա համակարգային հարց է ու համակարգային լուծումներ է պահանջում: Պոպուլիստական հայտարարություններով ու մեկնաբանություններով կարելի է մի 100 տարի էլ խնդրի լուծումը ձգել, բայց աշխատաշուկայի կանոնը խախտել չի ստացվելու: Անհնար է»:
Էական չէ՝ ճի՞շտ են արել, բարոյական են վարվե՞լ, որ մարզպետներն իրենք իրենց պարգևատրել են, թե՞ ոչ: Էականն այն է, որ ինչ-որ…
Gepostet von Mihran Hakobyan am Sonntag, 20. Januar 2019