«Ո՞նց կարա Հրագի քարոզիչը մտածի մշակույթի մասին»
Advertisement 1000 x 90

«Ո՞նց կարա Հրագի քարոզիչը մտածի մշակույթի մասին»

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մշակույթը լավ բան է, իսկ լավ մշակույթն էլ ավելի լավ բան: Իրականում մշակույթը կյանքի իմաստն է: Համենայն դեպս այն մարդկանց համար, ովքեր նյութական պահանջներից զատ այլ պահանջ էլ ունեն այս կյանքում: Վերջ ի վերջո, երբ մտածում ես, թե որն է ամենա արժեքավոր բանը, որ կարող ես տալ երեխաներիդ՝ դա մշակույթն է, մի ոչ նյութական բան, որ միայն դու կարող ես փոխանցել երեխայիդ՝ կապելով քո պապերի հետ:

Սիլվա Կապուտիկայանի ֆանատ չեմ ու նա իհարկե երբեք Չարենց չի դառնա, ուր մնաց համաշխարհային մեծություն համարվի: Այնուամենայնիվ մշակույթի մի փոքրիկ մասնիկ է։ Իր ժառանգություն կոչեցյալի պահպանելն էլ կարելի է վեհ նպատակ համարել: Իմ համար սակայն անհասկանալի է, ո՞նց կարա մարդ ուզենա պահպանի մշակույթը, բայց չմտածի այդ մշակույթը կրողների մասին:

Ես չեմ հասկանում, ո՞նց կարա լիֆտում թշնամուց հրադադար մուրացող կարճատես մարդը մտածի մշակույթի մասին: Ո՞նց կարա Բաքվի ջարդերը հիշատակելու վրա արգելք դրած մարդը մտածի մշակույթի մասին: Չեմ հասկանում, ո՞նց կարա օտարների ներգաղթը բարձիթողի վիճակում հանդուրժող մարդը մտածի մշակույթի մասին: Չեմ հասկանում, ո՞նց կարա մարդակերներին, խոսքը միայն Ենոքյանի մասին չէ, բանտերից ազատող մարդը մտածի մշակույթի մասին:

Չեմ հասկանում, ո՞նց կարա սեփական իշխանությունը երկարացնելու նպատակով բոլոր պետական հաստատությունները սննկացնող մարդը մտածի մշակույթի մասին: Վերջ ի վերջո, ո՞նց կարա Հրագի քարոզիչը մտածի մշակույթի մասին:

Չէ, Կապուտիկյան ցիտելը մշակույթով մտահոգվելու նշան չէ, դա պարզապես անհաջող փորձ է մարդկանց շեղել այն փաստից, որ դու մերկ ես, դատարկ ու սպառված… Դա աղբը, տրանսպորտը, գնաճը, թալանն ու բարդակը մոռացության մատնելու անհաջող փորձ է…»:

Մշակույթը լավ բան է, իսկ լավ մշակույթն էլ ավելի լավ բան: Իրականում մշակույթը կյանքի իմաստն է: Համենայն դեպս այն մարդկանց…

Gepostet von Artur Danielyan am Sonntag, 20. Januar 2019