Արդեն ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը հայտարարում է, որ իր կարծիքով ոստիկանությունը և ԱԱԾ-ն չպետք է դառնան նախարարություններ, որպեսզի չվերածվեն քաղաքական կառույցների ու չունենան քաղաքական ուղորդվածություն։
Լսու՞մ եք պարոն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, ԱԺ պատգամավորը, հայտարարում է, որ ուժային կառույցը չպետք է լինի նախարարություն, որովհետև դրա արդյունքում այդ կառույցը կարող է քաղաքականացվել ու քաղաքական ուղորդվածություն ստանալ։
Այսինքն, պատերազմական երկրում բանակ, զինված ուժեր ու պաշտպանության նախարարություն ունեցող պետության ԱԺ պատգամավորը մտածում է, որ նախարարությունը կարող է քաղաքականացնել կառույցին։
Ընդհանրապես, բոլոր ժամանակներում կառույցները քաղաքականացվում են իրենց ղեկավարների ջանքերով ու ընդհանրապես կապ չունի թե դա ինչ անուն ունի՝ նախարարություն, թե ծառայություն։
Շատ վառ օրինակ ունենք աչքներիս առաջ, երբ վերջին ընտրությունների ժամանակ ուժային կառույցի ղեկավարը՝ ՊՆ Դավիթ Տոնոյանը, հայտարարեց, որ ինքը չի մասնակցելու քարոզարշավին, որպեսզի բանակը հեռու պահի քաղաքականությունից։ Ի՞նչը կխանգարի ոստիկանության կամ ազգային անվտանգության նախարարներին նման կերպ վարվել։ Ոչ մի բանը։
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: