Նոր մանրամասներ՝ երեխաների սնունդը յուրացրած մանկապարտեզի տնօրենի գործից. araratnews.am
Advertisement 1000 x 90

Նոր մանրամասներ՝ երեխաների սնունդը յուրացրած մանկապարտեզի տնօրենի գործից. araratnews.am

Արդեն տեղեկացրել ենք «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանի ձերբակալման մասին երեխաների սննդի յուրացման համար: Araratnews.am-ը Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանի մամուլի խոսնակ Արթուր Օսիպյանից տեղեկացավ, որ Գայանե Հովհաննիսյանն մինչ այսօր արձակուրդում է: Ավելին՝ բացի նրանից, ձերբակալվել են ևս մի քանի աշխատակից՝ խոհարարը, խոհարարի օգնականը, մեթոդիստը, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Արթուր Օսիպյանի խոսքով՝ մինչ մամուլի այս հրապարակումը Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը տեղյակ է եղել չարաշահումների մասին ու հայտնել համապատասխան մարմիններին:

Մանկապարտեզն ունի 194 սան: Վարչական շրջանի աշխատակազմը, Արթուր Օսիպյանի խոսքով, անելու է ամեն ինչ՝ մանկապարտեզի բնականոն գործունեությունն ապահովելու:

Ի դեպ, Գայանե Հովհաննիսյանի ամուսինը՝ Տարոն Հովհաննիսյանը, հաշվեքննիչ պալատի 4-րդ վարչության ղեկավարն է, որի հետ, սակայն, մեզ կապ հաստատել չհաջողվեց: Իսկ նրանց որդին՝ Կարեն Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի տեսուչն է: Նրա հետ ևս չկարողացանք խոսել: «Գործով դուրս է եկել»՝ ասացին քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնից:

araratnews.am