«Չէի հրապարակի այս ամենը, եթե հաղորդումից փախչողի դերում մեր երկրի ԱԽ քարտուղարը չլիներ»
Advertisement 1000 x 90

«Չէի հրապարակի այս ամենը, եթե հաղորդումից փախչողի դերում մեր երկրի ԱԽ քարտուղարը չլիներ»

Ագնեսա Խամոյանի հրապարակումը.

«Նկարահանումից կես ժամ առաջ զանգ եմ ստանում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մամուլի խոսնակից` պարոն Գրիգորյանը չի կարող գալ, գործեր ունի: Իմ բոլոր առաջարկությունները, որ հարցազրույցը կարող ենք տեղափոխել ցանկացած այլ ժամի, ի վերջո, երեկոյան՝ 22:00-ին կարող ենք ուղիղ եթեր մտնել, մերժվում են: Այս հարցազրույցի համար դեռ շաբաթներ առաջ եմ աշխատանք տարել, խոսել ենք անգամ հարցազրույցի թեմաների շուրջ՝ փոխհամաձայնության եկել / ի վերջո, խոսքը մեր երկրի անվտանգության մասին է/:
Չէի հրապարակի այս ամենը, եթե հաղորդումից փախչողի դերում մեր երկրի ԱԽ քարտուղարը չլիներ:
Ցավում եմ. եթերից կես ժամ առաջ, առանց որեւէ հիմնավոր պատճառաբանության ԽՈՍԵԼՈՒՑ հրաժարվելն առնվազն անլուրջ է, ՊԱՐՈՆԱ’ՅՔ: Իսկ հարցերն այնքան շատ են…»:



Նման նյութեր