
Հունվարի 21-ին երգիչ, բանաստեղծ և կոմպոզիտոր Վահան Արծրունին ընտրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
Բաց քվեարկության արդյունքներով, նրա օգտին քվեարկել է հոգաբարձուների խորհրդի 21 անդամ: Նրա մրցակիցը գինեկոլոգ, Fertility Center-ի Մարդու վերարտադրողական կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանն էր, որն իր օգտին միայն 7 ձայն էր ստացել։
NEWS.am Medicine-ի թղթակցի տեղեկացմամբ, Արծրունին շնորհակալություն է հայտնել իր նկատմամբ վստահության համար: Նա խոստացել է ուշադրություն դարձնել ֆակուլտետի պրոֆեսորա-դասախոսական կազմի և ուսանողների հետ ուղիղ, ուղղակի հաղորդակցությանը: Նրա խոսքերով, ինքը պատրաստ է ներդնել իր ողջ ուժերն ու առկա կապերը՝ համալսարանի զարգացման համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: