Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես չեմ հասկանում` հարկատուների հաշվին պետական ծառայողներն իրենք իրենց պարգևատրում են, ու դա նորմալ ա՞։ Ես կողմ եմ, որ պետական պաշտոնյան լավ վարձատրվի, դա նաև արդեն իսկ պարգևավճար է արդյունավետ, օգտակար աշխատանքի և ազնվության համար։ Բայց․․․ ի՞նչ ա նշանակում՝ «պարգևատրել»։ Այսինքն, ունես բյուջե, ու վերցնում ես թուղթ ու գրիչն ու դնում ու ինքդ քեզ պարգևատրում ե՞ս։ Հո դուքյան չի՞, յա՛։ Ճիշտ հասկանանք։ Կոռուպցիա չկա, աշխատավարձն աշխատավարձ չի։ Հասկացանք։ Փող կա։ Աշխատավարձ բարձրացրեք, բայց ոչ թե «պարգևատրեք» կամ, մանավանդ՝ ինքնապարգևատրվեք, այ քեզ բաաաան․․․»:
Ես չեմ հասկանում, հարկատուների հաշվին պետական ծառայողներն իրենք իրենց պարգեւատրում են, ու դա նորմալ ա՞։ Ես կողմ եմ, որ…
Gepostet von Ruben H. Mehrabyan am Sonntag, 20. Januar 2019