Հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը Հայաստանում է․ պաշտպանը պատրաստվում է բողոքարկել նրան կալանավորելու որոշումը. factor.am
Advertisement 1000 x 90

Հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը Հայաստանում է․ պաշտպանը պատրաստվում է բողոքարկել նրան կալանավորելու որոշումը. factor.am

Հունվարի 18-ին Առաջին ատյանի դատարանը բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց։ Factor.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Կարեն Հակոբյանն ասաց, որ հիմա այս որոշման դեմ Վերաքննիչ բողոքն է պատրաստում։ Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ արդյոք զրուցել է Արամ Հարությունյանի հետ, պատրաստ է նա ինքնակամ ներկայանալ դատարան, փաստաբանն ասաց, որ չի զրուցել։ Հարցին՝ Արամ Հարությունյանը Հայաստանո՞ւմ է, նրա պաշտպանը դրական պատասխան տվեց՝ ասելով, որ Հարությունյանին Հայաստանի սահմանը հատել թույլ չեն տվել դեռ կալանավորման որոշում կայացնելուց առաջ․ «Ապօրինի կերպով արգելել են Հայաստանից դուրս գալ»։ Կարեն Հակոբյանից նաև տեղեկացանք, որ իրենք Արամ Հարությունյանին երկրից հեռանալ արգելելու փաստի առթիվ հաղորդում են ներկայացրել ՀՔԾ, քննությունից հետո պաշտպանը մանրամասներ կներկայացնի։

factor.am