«Հեղափոխության նոր «ձեռքբերումը». հանրային հեռուստատեսությունը օգտագործվում է կեղծիք տարածելու համար»
Advertisement 1000 x 90

«Հեղափոխության նոր «ձեռքբերումը». հանրային հեռուստատեսությունը օգտագործվում է կեղծիք տարածելու համար»

Վահան Իշխանայանի հրապարակումը.

«Հանրային հեռուստատեսությունը ցուցադրելով 2008֊-ին Լևոն Տեր֊Պետրոսյանի շտաբի քարոզչական խմբի ներկայացուցիչ Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը կեղծիք տարածելու նախաձեռնություն է վերցնում։

Ֆիլմը վերից վար կեղծիք է, ու նպատակն է մարտի մեկի զոհերի համար պատասխանատվությունը Լևոն Տեր֊Պետրոսյանի շտաբի վրայից մաքրել ու ամբողջ մեղքը բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա։ Կեղծարարության մի քանի օրինակ. ֆիլմում ոչ մի տեղ չի խոսում ցուցարաների կողմից ոստիկաններին հարվածելու, նրանց վրա քարեր ու մոլոտովի կոկտեյլներ նետելու, հրազենով կրակելու, մեքենաներ վառելու մասին։ Ապա ոստիկանների սպանության որևէ կասկած կամ պատասխանատվություն ցուցարարների վրայից հանելու համար, ֆիլմը սարքում է, թե իբր ոստիկանության սպա Համլետ Թադևոսյանն ինքնասպան է եղել, իբր նռնակ է ձեռքի մեջ պայթել, իսկ զինծառայող Տիգրան Աբգարյանին իբր ոստիկանները հատուկ են սպանել, որ Քոչարյանը արտակարգ դրություն մտցնի։

Բացի այդ, էթիկայի խախտում է որ ֆիլում օգտագործվել են Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված 2008թ. մարտի 1-2 դեպքերը ուսումնասիրող փորձագիտական փաստահավաք խմբի հարցերին տված ոստիկանների ու զինվորականների պատասխանների տեսագրությունները. այդ սպաները վստահելով փաստահավաք խմբին՝ տեսախցիկի առաջ խոսել էին կարծելով թե մարտի մեկի բացահայտմանն են օգնում, և ոչ թե որ այդ նկարհանումներն կամայական ձևով օգտագործելու են ԼՏՊ֊ի թայֆայի շահերի համար։

ֆիլմի մասին ավելի մանրամասն տես մեկնաբանությունում բերված հղման մեջ՝ «Մարտի մեկի գործը. հին կինոն քննչական փաթեթավորմամբ կամ Հայաստանի կորսված լրագրությունը»»:



Նման նյութեր