«Արդյոք Զարուհի Մեջլումյանը հեռախոսազանգեր և հանդիպումներ ունեցել է ՀՀ ԱՆ կից գործող Ներման հանձնաժողովի անդամների հետ». Նարեկ Մալյանը՝ Արթուր Դավթյանին
Advertisement 1000 x 90

«Արդյոք Զարուհի Մեջլումյանը հեռախոսազանգեր և հանդիպումներ ունեցել է ՀՀ ԱՆ կից գործող Ներման հանձնաժողովի անդամների հետ». Նարեկ Մալյանը՝ Արթուր Դավթյանին

Հայաստանի Հանրապետության
Գլխավոր դատախազ
պ-ն Ա.Դավթյանին

Պահանջում եմ Ձեր հանձնարարությունը իրավասու մարմիններին իրականացնելու օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, քննչական և դատավարական գործողություններ շտապ պարզելու համար, թե արդյոք Զ.Մեջլումյանը հեռախոսազանգեր և հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱՆ կից գործող Ներման հանձնաժողովի անդամների հետ, որից հետո հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն Մ.Ենոքյանին ներում շնորհելու համար, բացի այդ պարզել նաև, թե արդյոք մարդասպան ամուսնու հետ ունենում է ավելի մեծ թվով երկարատև տեսակցություններ, քան թույլատրված է օրենքով, արդյոք կազմակերպել է նաև իր ամուսնու կողմից ՔԿՀ պայմաններում ինտերնետ կապի հասանելիությունը և այլն:

Նշված և հնարավոր այլ հանցավոր արարքները պարզելուց հետո մեղավոր անձանց կանչել քրեական պատասխանատվության:

Հարգանքով՝

Նարեկ Մալյան

22 հունվարի 2019թ.