«Մանրամասներ չենք ուզում, բայց ասեք կոնկրետ ինչ եք շոշափել՝ զինադադարի ռեժիմի պահպանո՞ւմ, խաղաղությո՞ւն, տնեցիքի առողջությո՞ւն, թե՞ նախասիրություններ ու հոբիներ»
Advertisement 1000 x 90

«Մանրամասներ չենք ուզում, բայց ասեք կոնկրետ ինչ եք շոշափել՝ զինադադարի ռեժիմի պահպանո՞ւմ, խաղաղությո՞ւն, տնեցիքի առողջությո՞ւն, թե՞ նախասիրություններ ու հոբիներ»

Նկարի անհեթեթ վերլուծություններից բողոքողների բողոքը միշտ ուղիղ համեմատական է վերլուծողների անձերից և վերլուծության ուղղվածությունից։ Եթե Նիկոլը արդյունքում շարունակում է կինոյի տղա մնալ, ուրեմն թույնա, տարածում են, հրճվում, ուրեմն սաղ ճիշտա, իսկ եթե դիրքերը զիջվածա ներկայացվում, վայ էս ինչ մանկապարտեզա, գնացեք կոֆեի բաժակ նայեք ու նմանատիպ արձագանքներ։ Իրականում երկու կողմն էլ խնդալուա։ Գրողը տանի, նկարա, նկարներ են։ Իսկ հիմնական հարցը մնումա, ո՞ւրա գրողի տարած պաշտոնական տեքստը, հաղորդագրությունը։ ՀՀ վարչապետը 1.5 ժամ խոսելա հակառակորդ երկրի ղեկավարի հետ, որոնք են եղել ընդհանուր եզրերը, ու առհասարակ «առանց Արցախ ոչ մի բանակցություն» որդեգրածների համար մի քիչ շա՞տ չեն սենց վերելակամիջանցքային քննարկումները, կամ ԱԳ նախարարների մակարդակով չորս ժամ ձգվող բանակցությունները։ Բա ո՞ր պահից եք պահելու էդ սկզբունքը։ Թե՞ բան էր ասել եք էլի։ Մանրամասներ չենք ուզում, բայց ասեք կոնկրետ ինչ եք շոշափել՝ զինադադարի ռեժիմի պահպանո՞ւմ, խաղաղությո՞ւն, տնեցիքի առողջությո՞ւն, թե՞ նախասիրություններ ու հոբիներ։

հ.գ. նորմալ կոմունիկացիոն ստրատեգիա դրեք էս ամենի տակը, ո՞ւմ եք ֆռցնում։

Մարինե Մանուչարյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր