Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից էսօր ազատված Արթուր Գրիգորյանը ոչ միայն պարզապես սկզբունքային բնապահպան է, այլև քաղաքական կարևոր որակներ՝ մտածողություն, էներգիա, լիդերության որոշ հատկություններ ունեցող մեկն է: Չգիտենք, ո՛րն է ազատման պատճառը: Գուցե նոր նշանակում լինի (չնայած նման չէ, կարծես): Հնարավոր է, պատճառն այն է, որ Արթուրի պես մտածող մարդկանց համար հեղափոխությունը ոչ միայն տեղական ուժեղներին խուտուտ տալն է, այլև միջազգային ուժերի նկատմամբ սկզբունքային դիրքորոշումն է, երկրի իրական ինքնիշխանության կատեգորիաներով մտածելը, գավառական վախ չունենալը «աշխարհից»: Եթե Արթուրը մի նոր տեղում նշանակվի, այդ որակները շատ պետք կգան Հայաստանին, իսկ եթե ազատումը նշանակում է, որ Արթուրը դուրս է մնում նոր իշխանական համակարգից, ապա ասեմ, որ դա Արթուրի խնդիրը չէ, այլ իր տակը փորողների՝ հանուն խոշոր միջազգային կապիտալի շահերի: Ասեմ նաև, որ Արթուրի քաղաքական ապագան նույնպես շատ ավելի փայլուն է, քան հակադիր կողմինը»:
Հրանտ Տեր Աբրահամյան. «Դա Արթուրի խնդիրը չէ, այլ իր տակը փորողների՝ հանուն խոշոր միջազգային կապիտալի շահերի»
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ