Գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի գրառումը.
««Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը մամուլի ասուլիսով առաջին անգամ ներկայացվել է 2011 թվականի ապրիլին։ Դրանից հետո այն 7 տարի 10 ամիս տեղադրված է եղել համացանցում։ Տարբեր տարիների փետրվարի 25-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերեր հիշեցրել են ֆիլմի մասին՝ իրենց էջերում զետեղելով դրա յութուբյան հասցեները։ Զանգվածային լրատվության միջոցները եւս իրենց պատրաստած նյութերում հաճախ հղումներ են արել։
Երեկ «Հայաստանի կորսված գարունը» վերջապես ցուցադրվեց Հանրային հեռուստատեսությամբ՝ գոհունակություն առաջ բերելով հասարակության շրջանում, մինչդեռ սակավաթիվ որոշներ սկսեցին փնթփնթալ ֆիլմի ոչ օբյեկտիվությունից կամ առանձին փաստերի անճշտությունից։ Տպավորություն է, որ նրանք կամ երեկ տեղյակ չեն եղել, որ շուրջ ութ տարի շրջանառվում է 2008-ի մարտի 1-ը փաստավավերագրող բովանդակություն, կամ այսօր իրենց սրբազան գործն են համարում լինել վերջին 20-ամյակի մեծագույն ձեռքբերման՝ գրաքննության, աննինջ պահակը։
Երբ դա անում է ֆիլմի վերջում ներկայացված ցուցակի անուններից մեկի խոսնակը, շատ մեծ դժվարությամբ փորձում ես հասկանալ, թեեւ ցանկը ներկայացված է ոչ թե որպես անհերքելի, այլ հակառակը՝ հերքման ճանապարհին խոչընդոտի հանդիպած փաստաթուղթ։ Իսկ երբ հանրայնացման դեմ анонимка-ի ոճով գրառում է անում նոմինալ իրավապաշտպանը, պատկերացնում ես, թե ի՜նչ երջանիկ էին մարդիկ 2018-ի ապրիլից առաջ։
P.S. Իմ երախտագիտությունն եմ հայտնում ՖԲ-ի այն օգտատերերին, որոնց վերջին ամիսների համառ ջանքով հնարավոր եղավ ճեղքել գրաքննության զրահը»։