
Կառավարության տարբեր չինովնիկներ պարբերաբար թվեր են հրապարակում, իբրև թե x չափի գումար վերադարձվել է պետ. բյուջե:
Սա իհարկե ներկայացվում է որպես մեծագույն հաղթանակ, տնտեսական հեղափոխության մեկնարկ կամ էլ նախասկիզբ:
Պետք է փաստենք, որ համանման գործելաոճն ու դրա հիման վրա կառուցվող հռետորաբանությունը պարզ մանիպուլյացիա է: Քիչ թե շատ տեղեկացված մարդիկ հասկանում են, որ վերադարձված x-ը չնչին նշանակություն կարող է ունենալ տնտեսական աճի ու առավել ևս զարգացման համար: Իրականում դրանք երկրորդական ու երրորդական կարևորության գործողություններ են:
Չի կարելի մարդկանց կերակրել քարացած թվերով, որոնք անհաջող տնտեսական քաղաքականության արդյունքում միևնույնն է փոշիանալու են:
Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան էջից: