Արցախում շնագայլի ուղղությամբ արձակած կրակոցից գլխի վնասվածք ստացած երեխայի վիճակը ծանր է
Advertisement 1000 x 90

Արցախում շնագայլի ուղղությամբ արձակած կրակոցից գլխի վնասվածք ստացած երեխայի վիճակը ծանր է

Արցախում շնագայլի վրա կրակելու համար արձակած գնդակով գլխի հրազենային բաց վնասվածք ստացած 11-ամյա տղային վիրահատել են: Վիճակի վատթարացում չկա, սակայն դրական տեղաշարժ ևս չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը:

«Երեխան մեզ մոտ վիրահատվել է այսօր առավոտյան: Նա ստացել էր աջ գագաթային շրջանի հրազենային վնասվածք, ուղեղի ծանր աստիճանի սալջարդ: Վիրահատությունն անցել է նորմալ, վերջացրել ենք ժամը մոտ 13։30-ին: Այս պահին երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը գնահատվում է ծանր, հեմատոզ վիճակում, նրան միացված է արհեստական շնչառության ապարատ: Վիճակի վատթարացում չկա, բայց դեռ դրական դինամիկա ևս չկա»,-ասաց Մուսայելյանը:

Նա նշեց՝ լավն այն է, որ գոնե վիճակի վատթարացում չկա:

Վիրահատությունը կատարել են երկու վիրաբույժներ: «Մեկը մեր նեյրովիրաբույժն էր, մյուսը հրավիրվել է հոսպիտալից»,-նշեց Մուսայելյանը: