Վանաձորում 38-ամյա կինը Nissan-ով մխրճվել է կայանված վրացական «Ֆուռ»-ի տակ. վարորդը հիվանդանոցում է. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Վանաձորում 38-ամյա կինը Nissan-ով մխրճվել է կայանված վրացական «Ֆուռ»-ի տակ. վարորդը հիվանդանոցում է. shamshyan.com

Երեկ՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Վանաձորում: Ժամը 22։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Արփինե Հովհաննիսյանը իր վարած Nissan March մակնիշի 34 DZ 435 համարանիշի ավտոմեքենայով Մոսկովյան 50 շենքի դիմաց բախվել է Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 39-ամյա Էլբռալիձե Շալվայի վարած, այդ պահին Մոսկովյան 50 շենքի դիմաց կայանված վրացական SCANIA մակնիշի VV 782-BB համարանիշի բեռնատարի հետնամասին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Ա. Հովհաննիսյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել մեքենայից և շտապօգնության մեքենայով տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com