Հեղափոխությունը կանցնի ու կգնա, իսկ «իրար դատի տալու» մոդան կմնա։ Բայց ոմանց համար «դատի տալը» կթանկանա։ :
Ինչու՞։ Որովհետև կառավարությունը ցանկանում ա արգելել փաստաբաններին աշխատել շրջանառության հարկով։
Ի՞նչա լինելու սրա արդյունքում։ Ավելանալույա փաստաբանի հարկային բեռը։ Իսկ հարկային բեռի ավելացման հետևանքը ո՞րնա լինելու։ Փաստաբանի ծառայության գնի բարձրացումը։
Կարճ ասած՝ «տուժումա փաստաբանը, տուժում եք դուք»։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա առնվազն հետաքրքիր ա, թե․
– ինչով ա հիմնավորված կառավարության այս գաղափարը,
– ինչ լրացուցիչ արտոնություն կամ իրավունք են նախատեսում փաստաբանի համար՝ շրջանառության հարկով աշխատելու իրավունքից «զրկելու» դիմաց։