«Ընթերցողներիցս շատերը, գիտեմ, ուսանողներ են։
Գրածս առաջին հերթին կհետաքրքրի ապագա լրագրողներին, քաղաքա-, արևելա-, կովկասա- և միջազգայնագետներին, սոցիոլոգներին կամ հասարակագիտական այլ մասնագիտություններով սովորողներին։
Քարոզչության մասին բազմաթիվ միֆեր կան, քարոզչության շուրջ՝ լիքը վեճեր։
«Քարոզչությունը միայն սուտ է, եթե սուտ չի, ուրեմն քարոզչություն չի», «քարոզչությունը վատ բան է», «ո՛չ, քարոզչությունը լավ բան է», «քարոզչությունն իմ վրա չի ազդում» (ահահահա), «քարոզչությունն ազդում է ուրիշների վրա» (դեեեե․․․), «եթե մարդ հասկանում է, որ ինչ-որ բան քարոզչություն է, ապա իր վրա այն արդեն չի ազդում» (հմմմ), «թշնամին ապատեղեկատվություն է տարածում, ուրեմն մենք էլ պիտի տարածենք» (ոչ), «ժամանակակից պատերազմները հաղթում են տեղեկատվական դաշտում» (ոչ), «կրթված մարդու վրա քարոզչությունն ավելի քիչ է ազդում, քան չկրթված» (այդքան էլ այդպես չէ) և այլն, և այլն, և այլն։
Մենք՝ Razm.Info-ի թիմով փետրվարի առաջին կեսից սկսում ենք «Քարոզչության անատոմիա» երեկոյան դպրոցը։ Ի՞նչ ենք անելու այդ երեկոներին 🙂
Մանրամասն «հերձելու» ենք քարոզչության հարյուրավոր օրինակներ, կարդալու և վերլուծելու ենք հարյուրավոր տեքստեր, դիտելու ենք ու վերլուծելու ենք ֆիլմեր և այլ տեսանյութեր, քրքրենք, հետազոտենք քարոզչությունը, ընդհանրապես ինֆորմացիան, փորձելու ենք սովորել ճիշտ գնահատել ինֆորմացիայի աղբյուրների հավաստիությունը, պարապելու եք նաև տարբերել ֆեյքերը, հետաքննելու եք կեղծ ինֆորմացիայի տարածումը։
Ամենակարևորը՝ կստանաք հնարավորություն սովորել իսկական աշխատանքային միջավայրում, վերլուծությունները հրապարակել տեղեկատվական կայքերում, հետազոտություններ անել։
Հ․Գ․ Եւ այո, շատ-շատ-շատ բանավիճելու ենք 🙂
Մանրամասները՝ մեկնաբանություններում»,- իր էջում գրել է Կարեն Վրթանեսյանը։