Ես 8 տարեկանում դասի էի գնում ինքնուրույն ամեն առավոտ Քանաքեռից շրջանային՝ մի կերպ ճզմվելով թիվ 2 մարշրուտկայի մեջ, որն այդ ուղղությամբ գնացող միակն էր։ 12 տարեկանում արդեն զանգով կարող էի տեղեկացնել ծնողներիս, որ 12֊ից հետո եմ տուն գալու, իսկ 14֊ից, էլի զանգով՝ որ մնալու եմ ընկերոջս տանը։ Հիմա ասածս ինչ ա։ Արա մինչև 12 տարեկանը քարսի՞՞՞՞թ։ Լուրջ ինչ֊որ մեկը պատկերացնում ա, որ 12 տարեկան տղեն քարսիթ ա նստելու ))) 6֊7֊8 հասկանալի ա։ Մեր մոտ 12 տարեկանին արդեն մեքենա քշել են սովորացնում կամաց֊կամաց, դուք ասում եք քարսիթ։ Մի խոսքով քարսիթից միանգամից անցնելու են սիգարետի ու սեքսի ??? Նույնիսկ կարող ա քարսիթում սեքսով զբաղվեն ??? Թարգեք, ժողովուրդ։ Չի աշխատելու դա մեր երկրում։ Մինչև 8 տարեկան մաքսիմում, թե չէ անիմաստ ա։
Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից: