Կարեն Վրթանեսյան. «Սերժ Սարգսյանը հեռախոսով խոսում էր այդ մակարդակի պաշտոնյաների հետ»
Advertisement 1000 x 90

Կարեն Վրթանեսյան. «Սերժ Սարգսյանը հեռախոսով խոսում էր այդ մակարդակի պաշտոնյաների հետ»

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Նիկոլն իր էջում ազդարարում է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնի հետ։

Հետաքրքրասիրությունից դրդված մի թեթև գուգլեցի․ «Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց ԱՄՆ» բառերով։

Որոնման արդյունքների առաջին 3 էջի վրա բոլոր հեռախոսազրույցները նախագահ, փոխնախագահ և պետքարտուղար մակարդակով էին։ Այսինքն Սերժ Սարգսյանը հեռախոսով խոսում էր այդ մակարդակի պաշտոնյաների հետ։

Չգիտեմ, գուցե եղել են հայտարարություններ ինչ-որ խորհրդականների հետ Սերժի հեռախոսազրույցների մասին, կամ էլ զրույցներ եղել են, բայց այդ մասին չի հայտնվել։

Լրիվ օք ա, երբ, ասենք՝ ԱՄՆ նախագահի ключевой խորհրդականն իր շեֆի հանձնարարությամբ գալիս-հանդիպում է երկրի ղեկավարին, կամ, ասենք՝ պետքարտուղարի տեղակալը տարածաշրջանային այցի շրջանակներում հանդիպում է երկրների ղեկավարներին։ Այս դեպքերում այդ պաշտոնյաները համարվում են «լուր բերողներ»։ Բայց զանգելը մի քիչ այլ է։

Գուցե սխալվում եմ, բայց որոշ անհամապատասխանություն շփումների մակարդակի տեսնում եմ։

Հ․Գ․ Բոլթոնին համապատասխան մակարդակն, օրինակ՝ ԱԽ քարտուղարն է։ Հիշո՞ւմ եք, այդպիսի պաշտոնյա ունենք։



Նման նյութեր