
Ճապոնիայի Sony կորպորացիան մտադիր Է նոր գործառույթներով օժտել իր Aibo արհեստական ինտելեկտի տարրերով Էլեկտրոնային շնիկ-ռոբոտին: Ենթադրվում Է դրան սովորեցնել ճանաչելու մինչեւ 10 մարդու դեմք եւ անուն, ինչպես նաեւ հսկել տան կամ հողամասի տարածքը: Շնիկի ծրագրային ապահովման համապատասխան անվճար նորացումը կարելի կլինի ստանալ արդեն փետրվարի կեսերին: Այդ մասին հայտնել Է The Japan Times թերթը:
Նոր գործառույթն Aibo-ին թույլ կտա, օրինակ, հետեւել տանը մնացած երեխաներին կամ տարեց մարդկանց, այն նաեւ կկարողանա Համացանցով համապատասխան տեղեկացումներ ուղարկել իր տիրոջը: Ծրագրային լրացումը համատեղ մշակվել Է Sony-ի եւ Ճապոնիայի Secom պահպանության խոշոր ընկերության մասնագետների կողմից: