Ըստ այդմ՝ մանկատանը խնամվող 11-ամյա Ա. Ն.-ն դաստիարակի ուղեկցությամբ գնացել է զուգարան: Ուղեկցող դաստիարակը սպասել է, որ երեխան դուրս գա, բայց երեխան բացել է պատուհանը և ճաղավանդակների արանքից ընկել է ներքև:
Տեղեկացնում ենք, որ երեխան ունի բավարար ինքնասպասարկման ունակություններ: Երեխային անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա անցել է համապատասխան հետազոտություններ: Վնասվել են տղայի ոտքերը, իրականացվել է անհրաժեշտ օգնություն:
Այս պահին երեխան մանկատանն է: Մանկատուն են այցելել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, նախարարի խորհրդական Արայիկ Արշակյանը:
«Մանկատանը ծանոթացա դեպքի մանրամասներին, հանդիպեցի տղայի հետ: Չնայած վնասվածքներին, առաջին բանը, որ տղան ուզեց, իր գնդակն էր:
Երեխաների ֆիզիկական անվտանգությունն իմ ուշադրության կենտրոնում է: Նման դեպքերը բացառելու համար առաջիկայում հանձնարարականներ կստանան բոլոր հաստատությունների ղեկավարները»: