««Լաստո» անունը կրող զովացուցիչ ըմպելիքների երևանյան գործարանը հիմնադրվել էր 1892 թ». Ռուբեն Շուխյան
Advertisement 1000 x 90

««Լաստո» անունը կրող զովացուցիչ ըմպելիքների երևանյան գործարանը հիմնադրվել էր 1892 թ». Ռուբեն Շուխյան

Ռուբեն Շուխյանի հրապարակումը.

«Այսօր թերևս քչերն են տեղյակ այն ուշագրավ փաստի մասին, որ 20-րդ դարասկզբին Թիֆլիսի հանրահայտ «Լագիձե» ընկերության գազավորված մրգային ջրերի արտադրությունը միակը չէր մեր տարածաշրջանում: Երևանում նույնպես մեծ հաջողությամբ իր գործունեությունն էր ծավալում լիմոնադի և հանքային ջրերի մեկ այլ ձեռնարկություն:

«Լաստո» անունը կրող զովացուցիչ ըմպելիքների երևանյան գործարանը հիմնադրվել էր 1892 թ. գործարար և բարեգործ Խաչատուր Գիլանյանցի կողմից, և այն փաստացի առաջին նմանատիպի գործարանը հանդիսացավ ներկայիս Հայաստանի տարածքում:

Կառույցը տեղակայված էր Տեր-Ղուկասյան (խորհրդային ժամանակաշրջանում անվանվեց Նալբանդյան, ներկայումս՝ Վազգեն Սարգսյանի) փողոցի և նրբանցքի խաչմերուկի կարմիր գծի վրա՝ քաղաքային պուրակի դիմաց, Ջանփոլադյանի թատրոնի (հետագայում՝ Սպայի տան) հարևանությամբ:

Ցավոք, այս երկու պատմական շենքը 2000-ական թթ. քանդվեցին՝ տեղը զիջելով բնակելի և հասարակական բազմաֆունկցիոնալ համալիրի»:



Նման նյութեր