
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի համաքաղաքացիներ,քաղաքի տարբեր թաղամասերից տեղեկություններ եմ ստացել,որ անհայտ անձինք այցելում են բնականարաններ՝ ներկայանալով որպես Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներ,իբր թե մարդահամարի համար:Խնդրում եմ պահպանել զգոնություն,դուռը չբացել տարբեր պատրվակներով բնակարաններ այցելող,կասկածելի գործունեությամբ զբաղվող մարդկանց առջև:Վանաձորի քաղաքապետարանը նման գործողություն չի իրականացնում»: