Մոսկվայում բնակվող ՀՀ քաղաքացի Տիգրան Մկրտչյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ մի քանի օր է, ինչ ցանկանում են ՀՀ քաղաքացիները ընդունելության արժանանալ դեսպանատանը, սակայն դռներն իրենց առջև փակ են․ աշխատանքային օրերին դեսպանատունը աշխատում է առավատոյան ժամը 8։00-ից մինչև 12։00-ն։
Ֆեյսբուքյան իր ուղիղ հեռարձակումը քաղաքացին վերնագրել է՝ «ՀՀ դեսպանատուն, այ քեզ խայտառակություն»։ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից hraparak.am-ը փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ է դեսպանատութնը այդքան շուտ փակվում քաղաքացիների առաջ և ինչո՞ւ են նրանք հանդիպում փակ դռների, վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ երիտասարդը դեսպանի հետ ընդունելության հայտ չի ներկայացրել, նրա անունը չկա ցուցակներում, և որ պարբերաբար նա նմանատիպ ակցիաներ է անցկացնում։