Ինչպես տեղեկացնում են Մանկավարժական համալսարանից, Խորհրդի նախագահի պաշտոնում Խորհրդի անդամներն առաջադրել են ՀՀ Կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը: Բաց քվեարկությամբ առաջադրված միակ թեկնածու Դավիթ Գյուրջինյանը միաձայն ընտրվել է ՀՊՄՀ-ի Խորհրդի նախագահ: Խորհրդի քարտուղարի պաշտնում, անդամների առաջադրմամբ, ընտրվել է ուսանող՝ ՀՊՄՀ-ի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի 1-ին կուրսի մագիստրոս Անժելա Գաբրիելյանը:
Խորհրդի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել պատասխանատու պաշտոնում իրեն ընտրելու համար և անդամաներին ներկայացնելով իր կենսագրությունն ու գիտամանկավարժական գործունեությունը՝ փաստել է, որ ինքն էլ կրում է Մանկավարժական համալսարանի կնիքը՝ բուհի շրջանավարտն է: