«Քաղաքապետարանը ծրագիր է քննարկում, իսկ «Լույս» խմբակցությանը ոչինչ չի ասվել». Անի Խաչատրյան
Advertisement 1000 x 90

«Քաղաքապետարանը ծրագիր է քննարկում, իսկ «Լույս» խմբակցությանը ոչինչ չի ասվել». Անի Խաչատրյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պահանջում եմ պարզաբանում. մենք միամտորեն կարծում ենք, թե հանրապետական մտածողության և գործելաոճի ժամանակաշրջանն այլևս պատմությունն է, որ եկել է իսկապես աշխատելու և համագործակցելու ժամանակը: Համագործակցություն, որն առաջին հերթին հիմնված է փոխադարձ հարգանքի վրա: Բայց արի ու տես, որ իրականությունը հեռու է մեր պատկերացումներից, և գուցե ավելի տխուր է, քան հանարապետականների ժամանակաշրջանում էր: Նույնիսկ նրանց օրերում նման բան տեղի չի ունեցել, որ ծրագրի քննարկման մասին տեղյալ չպահեն որևէ խմբակցության: Քաղաքապետ Հայկ Մարությանը բազմիցս պնդել է, թե իր համար բոլոր խմբակցությունները հավասար են… Կարծես թե հավասարության նշանը դրվել է «Իմ քայլ»-ի և ԲՀԿ-ի միջև: Քաղաքապետարանը ծրագիր է քննարկում, քննարկմանը ներկա են «Իմ քայլ» և ԲՀԿ խմբակցությունների ավագանու անդամները, իսկ «Լույս» խմբակցությանը ոչինչ չի ասվել…
Պահանջում եմ պարզաբանում»:



Նման նյութեր