«Մեր իզոլացումը կամ քաղաքապետի հերթական սուտը». Թեհմինա Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Մեր իզոլացումը կամ քաղաքապետի հերթական սուտը». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր իզոլացումը կամ քաղաքապետի հերթական սուտը…

Պրն քաղաքապե՞տ, լավ չեմ լսել երևի, համագործակցությո՞ւն, մենք մի մարմի՞ն ենք, չէ՞, երևի ես ճիշը չեմ հասկացել… Ոչ, չեմ ասում՝ մեզանից խուճապահար եք, ընդամենը մեզ իզոլացրել եք, ինչն արդեն ակնհայտ է ու ծիծաղելի։ Որևէ մեկն ԱՅԼԵՎՍ չհամարձակվի խոսել համագործակցությունից։ Դուք չգիտեք՝ ի՞նչ ասել է համագործակցություն։ Ստորև ներկայացրած հրապարակումից պարզ է դառնում, որ Երևանի ավագանու մարմինն ունի ընդամենը երկու խմբակցություն՝ «Իմ քայլը» և «ԲՀԿ»։ Այս կարևորագույն քննարկմանը որևէ մեկի մտքով չի անցել, որ կա նաև «Լույս» խմբակցություն, կարելի է իրենց էլ հրավիրել՝ քաջատեղյակ լինելով, որ մասնավորապես ես հետաքրքրված եմ առողջապահության ոլորտով, էլ չեմ ասում, որ «Ելք» խմբակցության գործունեության ընթացքում առողջապահությունը եղել է առաջնային անհանգստացնող ոլորտներից մեկը։ Պրն. Բաբինյան, լա՞վ եք։ Չե՞ք ամաչելու աչքերիս մեջ նայել։ Ի դեպ, ասեմ՝ ձեռնոցն ընդունում եմ…

Քաղաքապետարանում քննարկման է ներկայացվել «Թոքի քաղցկեղի սկրինինգային ծրագիր՝ Երևան քաղաքում» անվանումով ծրագիրը»:



Նման նյութեր