ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում հունվարի 26-ի առավոտյան բռնկված հրդեհից այրվել են սենյակի մեկ հատվածը, 1 պահարան և մասամբ այրվել է մեկ սառնարան: Այս մասին հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:
«Նալբանդյան 28 հասցեում, որտեղ նախկինում տեղակայված էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմը, հունվարի 26-ի առավոտյան հրդեհ է բռնկվել։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 2-րդ հարկում գտնվող սենյակներից մեկում։ Հրդեհի պատճառը էլեկտրալարի կարճ միացումն է եղել: Այրվել են սենյակի հատակի 1 քմ հատված, մեկ պահարան և մեկ սառնարան՝ մասամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան»,- գրված է հաղորդագրությունում: