«Որտեղի՞ց է եղել ինֆորմացիայի արտահոսքը և արդյո՞ք ՊԵԿ-ը պատրաստվում է դատի տալ լուրը հրապարակած լրատվամիջոցին, թե՝ ոչ»
Advertisement 1000 x 90

«Որտեղի՞ց է եղել ինֆորմացիայի արտահոսքը և արդյո՞ք ՊԵԿ-ը պատրաստվում է դատի տալ լուրը հրապարակած լրատվամիջոցին, թե՝ ոչ»

Արդեն մի քանի օր է՝ բոլոր լրատվականների թոփ թեման պետական կառույցների կողմից տրված պարգևավճարներն են: Հունվարի 23-ին էլ Yerevan.Today կայքը նոր հրապարակմամբ հանդես եկավ Պետական եկամուտների կոմիտեում պարգևավճարների մասին:

Նշվում էր, որ մի շարք ղեկավար պաշտոնյաներ ստացել են մի քանի միլիոնի դրամի հասնող պարգևավճարներ: Մի քանի ժամ անց հետևեցին հերքումներ, ՊԵԿ նախագաը, մամուլի խոսնակը շտապեցին մեղադրել լրատվամիջոցին ապատեղեկատվություն տարածելու մեջ: Հերքումն էլ այն էր, որ մասնավորապես Դավիթ Անանյանը նշել էր, որ ՊԵԿ-ում նման պարգևատրումներ գոյություն չունեն, ուղղակի դեկտեմբեր ամսին վճարվել է նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, լրավճարները և պարգևատրումները, և որ այդ ամենի հանրագումարում կարող է ստացվել այդտեսակ թիվ: Բնականաբար, սա հեռու է հերքում ասվածից։ Իսկ կառավարության նիստից հետո Դավիթ Անանյանը ստիպված էր արդարանալ՝ որքա՞ն են եղել պարգևավճարները, ովքեր են ստացել, ինչով են տարբերվում պարգևավճարները հավելավճարներից, ինչքանով է դա արդարացված հարցերին պատասխանելիս:

Մի կողմ թողնելով ՊԵԿ նախագահի պատասխանների բովանդակային մասը, ուշագրավ էր հարցերից մեկը՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցը․ «Որտեղի՞ց է եղել ինֆորմացիայի արտահոսքը և արդյո՞ք ՊԵԿ-ը պատրաստվում է դատի տալ լուրը հրապարակած լրատվամիջոցին, թե՝ ոչ»:

Շատ հետաքրքիր է, որ մինչև վերջերս իրեն ամենից օբյեկտիվ և անաչառ լրատվամիջոց հայտարարած «Ազատություն ռադիոկայանը» կարծես այլ գործառույթ է ստանձնել ու շեղվում է անգամ լրատվամիջոցի վերնագրից։ Ասել է, թե «Ազատություն»-ում իրավիճակ է փոխվել:

Այն, որ իշխանափոխությունից հետո այս լրատվամիջոցից տարբեր լրագրողներ պաշտոններ ստացան, մի քանիսն էլ տեղափոխվեցին Հանրային հեռուստաընկերություն, մայիսյան դեպքերից հետո ֆեյսբուքյան էջի ետնանկարը շարունակում է մնալ այդ օրերի դեպքերի լուսանկարների կոլաժը, արդեն խոսուն փաստերն են: Նախկինում ամենօրյա ռեժիմով մեկ հոգանոց ցուցերը օնլայն լուսաբանող լրատվամիջոցին այժմ դժվար է տեսնել հարյուրավոր ցուցարարների բազմամարդ ակցիաներին:

Իշխանության պրոպագանդան իրականացնելուց բացի, պարզվում է՝ «Ազատություն» ռադիոկայանը գործընկերային տոլերանտությունը դնելով մի կողմ, այժմ զբաղվում է ուրիշ գործով՝ մամուլի մոնիթորինգով, կամ ուղղորդելով պետական մարմնին միջոցներ ձեռնարկել տեղեկություն հրապարակող ոչ ցանկալի լրատվամիջոցի դեմ: Հավանաբար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտահոգության են արձագանքում՝ որոշելով ով և ինչ գրի:

Աղվան Պողոսյանիչ ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր