
Մեր տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը թանկարժեք Տոյոտա մակնիշի մեքենա է նվեր ստացել իր հովանավոր ռուսաստանցի օլիգարխ Մոնախից՝ Սերգեյ Համբարձումյանից, սա միակ նվերը չէ Օսիպյանին, նույն գործարարը նրան նաեւ էլիտար շենքում բնակարան է նվիրել Դավթաշեն թաղամասում: Նշենք, որ մամուլը գրել է նաեւ, որ հենց Մոնարխն է Օսիպյանին պահում իր պաշտոնին, չնայած, որ մտադրություն կա նրան փոխելու, ավելին Օսիպյանը այդ պաշտոնին հասել է Մոնարխի միջնորդությամբ: