Ինձ համար իսկապես շատ հետաքրքիր է հիմնավորումը. Հանրայինի լրագրողը՝ իրեն աշխատանքից հեռացնելու մասին. aysor.am
Advertisement 1000 x 90

Ինձ համար իսկապես շատ հետաքրքիր է հիմնավորումը. Հանրայինի լրագրողը՝ իրեն աշխատանքից հեռացնելու մասին. aysor.am

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության աշխատակիցներից Լիանա Կարապետյանը, ով առանց լուրջ պատճառաբանության, առժամանակ առաջ նոր ղեկավարության կողմից հեռացվել է աշխատանքից, իսկ ավելի ուշ այդ հարցով դատարան դիմել, դեռևս որոշում չի կայացրել՝ արդյոք հայցի բավարարման դեպքում ցանկություն կունենա վերադառնալ նախկին աշխատանքին։

«Հայցը դատարան մուտք է արվել հունվարի 23-ին։ Այստեղ հեղինակության խնդիր է։ 20 տարի լրատվականում աշխատելուց հետո ուղղակի անհիմն, առանց պատճառաբանության… Ես երեկվա լրագրողը չեմ, երեկ դաշտ մտած լրագրող չեմ, և ինձ համար իսկապես շատ հետաքրքիր է հիմնավորումը։ Քանի որ ինձ կրճատողի հիմանվորումը չեմ լսել, դա վիճարկում եմ դատարանում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց երկարամյա աշխատանքային փորձ ունեցող լրագրողը։

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ առաջին դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ։

Հարցին՝ եթե իր աշխատանքային իրավունքները վերականգնվեն, պատրաստվո՞ւմ է աշխատել Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նոր անձնակազմի հետ, լրագրողը միանշանակ պատասխան չտվեց։

«Ես, իսկապես, հիմա այդ մասին ընդհանրապես չեմ մտածում։ Ընթացքը ցույց կտա, և տրամադրությունները կհստակեցվեն՝ որոշումից հետո ինչ եմ ուզում անել այդ որոշման հետ»,- ասաց նա։

aysor.am