Բոլոր կանայք ցանկանում են երիտասարդ մաշկ ունենալ՝ առանց քիմիական միջոցներ օգտագործելու: Այսօր ձեզ ենք ներկայացնում մի քանի բնական յուղեր, որոնք կօգնեն պահպանել դեմքի բնական գեղեցկությունն ու երիտասարդությունը: Յուղերը պետք է օգտագործել քսուքների փոխարեն: Յուղերից կարող եք պատրաստել տարբեր դիմակներ և վայելել դրանց արդյունքը:
Գոյություն ունեն բազային և եթերային յուղեր: Շատ բազային յուղեր համապատասխանում են մաշկի գրեթե բոլոր տեսակներին, ինչպես նաև լուծում են մի շարք մաշկային խնդիրներ: Բազային յուղերը խորհուրդ է տրվում օգտագործել առանձին և չխառնել իրար, իսկ ահա եթերային և ոչ բազային յուղերը կարող եք խառնել: Հիշեք, որ եթերային յուղերը շատ հագեցած են, այդ իսկ պատճառով մի քանի կաթիլը բավական է:
Ո՞ր յուղերն են օգտակար դեմքի համար
Սկսենք բազային յուղերից:
Ձիթապտղի յուղը համարվում է ամենամատչելի և արդյունավետ բազային յուղերից մեկը: Այն հնարավոր է օգտագործել և՛ խոհանոցում, և՛ մաշկի խնամքի համար:
Ձիթապտղի յուղը հարմար է գրեթե բոլոր տիպի մաշկերի համար: Պարզապես պետք է համապատասխան քսուք ընտրել ձեզ համար, որը հարմար է և՛ գնային առումով, և՛ համապատասխանում է մաշկի տեսակին:
Շի յուղն ընկույզի հոտ ունի, այն հարթեցնում է մանր կնճիռները, փափկեցնում և սնուցում է մաշկը:
Դեղձի կորիզի յուղը հարմար է զգայուն մաշկի համար:
Ժոժոբայի յուղը չոր մաշկի խնամքի լավագույն միջոցներից մեկն է: Այն ներթափանցում է մաշկի խորը շերտերը և օգնում է պահպանել խոնավությունը:
Ավոկադոյի յուղը համապատասխանում է յուրաքանչյուր տիպի մաշկի: Ավոկադոյի յուղը փափկեցնում, սնուցում և խոնավեցնում է մաշկը:
Նշի յուղը թեթև և շատ նուրբ յուղ է: Այն օգտագործվում է դեմքի տարբեր դիմակներ պատրաստելու համար: Նշի յուղը վերացնում է բորբոքումները, կարգավորում է ճարպագեղձերի ֆունկցիան: Այս յուղը հարմար է չոր և բորբոքված մաշկի համար: Նշի յուղը սնուցում, խոնավեցնում, փափկեցնում է մաշկն ու օգնում է հարթեցնել մանր կնճիռները: Յուղն ունի վերականգնող և հանգստացնող հատկանիշներ:
Արգանի յուղն ամենաօգտակար և արդյունավետ յուղերից մեկն է, որը վերականգնում է մաշկի բնական գեղեցկությունն ու երիտասարդությունը: Հարթեցնում է կնճիռներն ու ունի վերականգնող հատկանիշներ: Արգանի յուղի մասին ավելի մանրամասն կարդացեք մեր նախկին հրապարակումներում:
Սիրելի կանայք, հիշե՛ք, որ ամեն ինչ ձեր ձեռքերում է: Պարզապես պետք է մի փոքր ժամանակ տրամադրել ձեզ, և գեղեցիկ ու երիտասարդ տեսքն ապահովված կլինի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը