Բոլորն էլ «հարցուփորձ» անելով են կոռուպցիոներ դառնում. Միքայել Նահապետյան
Advertisement 1000 x 90

Բոլորն էլ «հարցուփորձ» անելով են կոռուպցիոներ դառնում. Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը Facebook-ի իր էջում գրում է.

«Կառավարական ֆրակցիայի իմ սիրելի՛ ընկերներ, կոռումպացված չլինելը ձեր քաղաքական ուժի ամենախաղարկվող հաղթաթուղթն է: Ուստի հորդորում եմ սթափությունը չկորցնել, որովհետև ձեր թիմակիցները սկսել են 500$ արժողությամբ բաճկոններ նվեր ստանալ, 15.000$ պարգևավճար դուրս գրել իրենց ու իրենց քավոր-սանիկների համար, մնացածներն էլ չեմ ասում, որովհետև օդում կախված լուրերի շարքից են: Շատ-շատ խիստ է պետք մոտենալ էս հարցին, որովհետև ոչ ոք մի անգամից չի դառնում կոռուպցիոներ, այլ էդպես` «հարցուփորձ» անելով: Եվ գործադիրից անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն ապարատը օրհասական անհրաժեշտություն է, քանի դեռ կասկածի որդը չի մտել մարդկանց սրտերը: Դրանից հետո ինչ էլ մոգոնեք իր քաշուկշռով ավելին չի լինելու քան Հովիկ Աբրահամյանի «կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը»: