Մեր բանակի կազմավորման օրը երկրի կարևորագույն տոներից մեկն է, և քանի մենք դեռ ունենք հզոր և ուժեղ բանակ, մեր երկիրը և ժողովուրդը կարող են հանգիստ ապրել, անել ու արարել: Բանակի օրը լրագրողների հետ ճեպազրույցին ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
ԱԱԾ տնօրենը նշեց, որ, իհարկե, ՀՀ-ն ունի անվտանգության առումով մի շարք մարտահրավերներ: «Մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ ոչ մի րոպե չենք կարող հանգիստ լինել և չասել, որ մարտահրավերներ չկան: Կան, բայց ՀՀ ողջ պաշտպանական համակարգը, նկատի ունեմ թե՛ ՊՆ-ն, թե՛ ԱԱԾ-ն, թե՛ Ոստիկանությունն աշխատում են այդ ուղղությամբ»,- ասաց նա:
Արթուր Վանեցյանն անդրադարձավ տարեվերջյան պարգևատրումներին և ասաց, որ իրենք պարգևատրումներ չեն տվել, և այդ թեմայի մասին տեղեկացել է մամուլից: Նա նշեց, որ կոնկրետ ինքը պարգևավճար չի ստացել: