Սասուն Խաչատրյանն ասել ա, թե չի կարծում, որ Վիտալի Բալասանյանն այն անձն է, ով կարող է մարդկանց արարքներին իրավական գնահատական տալ։
ԸնԳեր ջան, որպեսզի չկպնեմ հիմնավոր կասկածին, որ դիլետանտ ես, մի հարց տամ՝ չե՞ս նկատել, որ Բալասանյանը խոսքի վերջում ասաց՝ դա իմ սուբյեկտիվ կարծիքն ա։ Բացի այդ, գնա Խաչատուրովի ու Քոչարյանի վերաբերյալ վարույթումդ գտնվող գործերը նայի, տես դու «իրավական գնահատական տալ» եզրույթի հետ ի՞նչ կապ ունես։
Մի հատ էլ մարդկանց խղճին բան ա թողնում… Աչքիս մեր արդարադատության բնագավառում 95%֊ը «Հրաչ» ա դարձել…
Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից: