«Արդյո՞ք մարդու մասին կարծիք են կազմում ելնելով նրանից, թե քաղաքի որ մասում ա ապրում»
Advertisement 1000 x 90

«Արդյո՞ք մարդու մասին կարծիք են կազմում ելնելով նրանից, թե քաղաքի որ մասում ա ապրում»

«Քիչ առաջ էլի եսիմ որտեղից վրա հասած հերթական ոչ ադեկվատի հետ եմ վիճում, մեկ էլ սա ուղարկում է ինձ իմ պոստի սքրինը, որտեղ գրում էի դպրոցական տարիքում Քանաքեռից շրջանային դասի գնալու մասին ու մեկնաբանում ա, թե բա այ գեղցի, էդ չես, պիտի Քանաքեռում էլ մնայիր, կենտրոնում չերևայիր վաբշե։

Էդ գրածը նոստալգիկ ինչ֊որ բան առաջացրեց մեջս, հիշեցի, որ դպրոցական տարիներին ամաչում էի ասել, որ Քանաքեռում եմ ապրում, քանի որ դասարանի գերակշիռ մասը կենտրոնից էր։ Որ հարցնում էին որտեղ եմ ապրում, նշում էի պապական տունս, որը Տերյանի վրա է։ Հետո Սլավոնականում արդեն մեկ էր որտեղից ես, քանի որ զգալի մասը Հայաստանից չէին նույնիսկ։ Համալսարանից հետո որոշ բնագավառներում քիչ թե շատ հաջողել էի ու կրկին ակտուալ չէր թե որտեղից եմ։ Մի խոսքով վերջին անգամ ապերլավայրը անձի հետ կապել էի դպրոցում, տենց հիշեցի ու ժպտացի )))) Հիմա ասում եմ հետաքրքիր ա, էդ երևույթը իրո՞ք առկա է մեր հասարակությունում մինչև հիմա, թե՞ էս մի յիբյոմատն էր ուղղակի։

Արդյո՞ք մարդու մասին կարծիք են կազմում ելնելով նրանից թե քաղաքի որ մասում ա ապրում, կամ առհասարակ որ քաղաքից ա։ Ես չեմ առնչվել տևական ժամանակ ա։ Շատ տխուր ա, եթե սա դեռ տեղ ունի մեզանում»։

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր