«Սենց ամեն ինչը ոտքի տակ գցելով հնարավոր չի հեռու ճամփա գնալ» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Սենց ամեն ինչը ոտքի տակ գցելով հնարավոր չի հեռու ճամփա գնալ»

Հրանտ Մելիք-Շահնազարյանի հրապարակումը.

«Էս տեսանյութը նայում եմ… Սարսափելի է։ Մարդիկ շատ ծաղրեցին Արարատ Միրզոյանին՝ էլ քաղքենի, էլ գեղացի (չեմ սիրում էս բառը) ասելով, բայց էտ սաղ մի կողմ։ Ավելի կարևոր հարց կա այստեղ՝ սպայի պատիվը։ Մարդը ծառայություն է իրականացնում, իր երկրի ղեկավարի անվտանգությունն է ապահովում, իսկ այդ նույն ղեկավարը… դե մեղմ ասած չարաշահում է պետության նվիրյալի պատրաստակամությունը։

Մտածում եմ՝ այդ նրանից է, որ այսօրվա իշխանության զգալի մասը տարիներ շարունակ պետություն արհամարհող է եղել։ Տարատեսակ թրեյնինգներում իրենց պետության դեմ պայքարել են սովորեցրել, ծառայել չեն սովորեցրել։ Դրա համար էլ ամեն ինչ հիմա այսպես է։

Բայց վստահ եմ նաև, որ երկար չի տևի։ Ամեն ինչ շատ արագ կշտկվի։ Սենց ամեն ինչը ոտքի տակ գցելով հնարավոր չի հեռու ճամփա գնալ»։



Նման նյութեր