
Արշակ Զաքարյանի հրապարակումը.
«Եթե այս մարդն էր մեր մշակույթի փոխնախարարը, ապա իր բոլոր հետևանքներով հանդերձ փառք Աստծո, որ այն փակվեց: Այս կառավարության անդամները կարծես ամենաշատը վախենում են հոգևորականներից և երկրի պաշտպաններից: Երեխաները ոչ հոգևորականից են վախենում ձեր նման ոչ էլ մեր ֆիդայիներից, թեկուզ և զինված, ձեր նախնիներից անցած գենետիկ վախը Հայերից, մի փորձեք փոխանցել մեր երեխաներին, ի տարբերություն ձեզ, նրանց նախնիները հայերեն են խոսել, նրանց նախնիներին հայերեն գրել կարդալ են սովորեցրել հենց հոգևորականները, նրանց նախնիների ուսուցիչները հենց այդպես են հագնվել և նրանց նախնիները ի տարբերություն ձեզ ֆիդայու շորերով ու զենքով նրանց պաշտպանել են ոչ թե վախեցրել…»: