Հայտնի սպիներները կարող են ոչ միայն սթրեսից հանել, այլև աշխատել որպես ցենտրիֆուգ՝ արյան անալիզի համար:
Այն, որ սպիները հիշեցնում է ցենտրիֆուգ, նկատել են Թայվանի Ազգային համալսարանի փորձագետները: Ցենտրիֆուգների պտույտի ընթացքում տեղի է ունենում արյան բջիջների նստվածք և սպիտակուցներ, բակտերիաներ, վիրուսներ և հիվանդության համար մի շարք այլ մարկերներ պարունակող պլազմայի առանձնացում:
Միաժամանակ, ինչպես ասվում է Ամերիկյան քիմիական հասարակության մամուլի հաղորդագրության մեջ, սպիների տեսքով ցենտրիֆուգը կարող է դառնալ պրոֆեսիոնալ բժշկական սարքավորումներին պարզ և տնտեսապես ձեռնտու այլընտրանք: Դա հատկապես ակտուալ է երրորդ աշխարհի երկրների համար, որտեղ դժվար է հիվանդանոցների տեխնիկական հագեցման համար ֆինանսավորում գտնել:
Փորձարկումների ընթացքում մարդու արյան նմուշները տեղադրվել են շատ փոքրիկ սրվակներում, կնքվել և ամրացվել սպիների 3 բաղադրիչներին յուրաքանչյուրին։ Պարզվել է, որ պտույտների 3-5 սեանսը բավարար է արյան բջիջների նստվածքի համար: Այսպիսով, սպիների միջոցով 4-7 րոպեների ընթացքում հաջողվել է անջատել մոտ 30 տոկոս պլազմա, 99 տոկոսով մաքուր:
Համոզված լինելու համար, որ ստացված պլազման պիտանի է դիագնոստիկ ստուգումների համար, գիտնականները արյան նմուշների մեջ ավելացրել են ՄԻԱՎ-ով սպիտակուցային մարկերներ։ Պլազման առանձնացվել էր սպիների օգնությանբ, իսկ հետո անցկացվել է պարզ դիագնոստիկ թեստ՝ թղթից ինդիկատորի միջոցով։ Պարզվել է, որ վիրուսային սպիտակուցի կլինիկական նշանակալի չափով կոնցենտրացիաները կարող են որոշվել այս մեթոդով՝ արյան մեկ կաթիլով:
Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ գիտական հոդվածը հրապարակվել է «Analytical Chemistry» ամսագրում: