
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը չի կարծում, որ «Գործ N° Մարտի 1» ֆիլմը Ռոբերտ Քոչարյանի առաջարկով է նկարվել։
«Ես որևէ փաստ կամ պատճառ չունեմ այդպես մտածելու», – երեկ լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հայկ Ալումյանն ասաց, թե այս հարցով որևէ խոսակցություն չի եղել, որը հիմք կտա մտածել, թե Քոչարյանի առաջարկով է նկարվել ֆիլմը։
Լրագրողի հարցին՝ կճշտի՞ տեղեկությունը, Հայկ Ալումյանը պատասխանեց, որ կճշտի ու կտեղեկացնի լրագրողներին։