Արտակարգ դեպք Արարատի մարզում. MAN բեռնատարը մասամբ կախվել և հայտնվել է Ստալինյան ջրանցքում. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Արարատի մարզում. MAN բեռնատարը մասամբ կախվել և հայտնվել է Ստալինյան ջրանցքում. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահան Էվինյանը տեղեկություն է ստացել, որ Խարբերդի 1-ին փողոցում գտնվող Ստալինյան ջրանցքում բեռնատար է մասամբ կախվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Նշան Հակոբյանը և Գերասիմ Գևորգյանը, ովքեր նշված ջրանցքում հայտնաբերել են MAN մակնիշի 877 ՏՍ 51 համարանիշի ավտոմեքենան։ Նույն վաշտի ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանը պարզել է, որ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Սյունիքի մարզում գրանցված «Շահար» ՍՊԸ-ի հաշվեկշռում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com