Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վենեսուելայում վերջին մի քանի տարիների ընթացքում ձևավորված ճգնաժամը ծայրահեղ խորացել է։
Եթե նախկինում Նիկոլաս Մադուրոն կարողանում էր հաղթահարեր այս ալիքը՝ պայմանավորված ընդդիմության միասնական առաջնորդի բացակայությամբ, ապա այսօր արդեն ընդդիմությունը առաջնորդ ունի։ Խուան Գուայդոն՝ ԱԺ նախագահը, ճանաչվել է, որպես միակ լեգիտիմ առաջնորդ ԱՄՆ-ի և մի շարք այլ պետությունների, այդ թվում Վրաստանի կողմից։ ԱՄՆ-ի բաց առճակատումը Մադուրոյի հետ, նրա դեմ կիրառված պատժամիջոցները, ծայրաստիճան թուլացնելու են թե՛ Մադուրոյի քաղաքական դիրքերը, և թե՛ Վենեսուելայի տնտեսությունը։
«Շախմատի մեծ տախտակ»-ի վրա նրա քայլերը խիստ սահմանափակ են, սակայն «արքան» դեռ պաշտպանված է «զինվորներով»»։