Սեդրակ Մկրտչյան. «Շատ բան չի փոխվել երկու դարերի ընթացքում» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սեդրակ Մկրտչյան. «Շատ բան չի փոխվել երկու դարերի ընթացքում»

Սեդրակ Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատ բան չի փոխվել երկու դարերի ընթացքում։

«…Այդ հին ժամանակներում [19-րդ դարի սկիզբ], ինչպէս դեռ մեծ մասամբ և այժմ [1892], ժողովուրդը կրթուած լինելով պարսկական ոգով, չէր աշխատում՝ ինքը լավացնել իր վիճակը։ Եթէ ժողովուրդը սպասում իր կեանքի բարւոքումը, այդ կամ ամենակարող Աստուածանից էր և կամ՝ բարի և բազմախնամ սերդարից [Երևանի ղեկավարից]։

… Կովկասի ժողովրդից չի էլ կարելի պահանջել, որ նա ուրիշ կերպ մտածէ կամ՝ եվրոպացի գիւղացու նման ամբողջ համայնքով աշխատէ իր տնտեսական վիճակի բարւոքման համար։ Հեշտ չէ այդպես շուտ ազատուիլ պարսկական անհոգութեան, անտարբերութեան և անշարժութեան ոգուց, որով կրթուել է նա մի քանի դար շարունակ։

Յուսալ, որ ժողովուրդը բարենորոգութիւններ կը մտցնէ տնտեսութեան մէջ, կարելի է միայն այն ժամանակ, երբ լուսաւորութիւնը և գործնական գիտութիւնը մուտք կը գործէ նորա ներ, մութ և խոնաւ խրճիթը»։

Աթաբէգեանց, Յովսէփ (1892) – Ոռոգման հարցը Երեւանյան նահանգում. Արարատ, ԻԵ (Գ)»:



Նման նյութեր